Բազմաթիվ հետազոտությունների համաձայն, ոչ միայն մարդիկ, այլև կենդանիները տարիքի հետ ավելի իմաստուն են դառնում: Մեծաբերան բուֆալոն կարող է ապրել մինչև 127 տարի, գրենլանդական շնաձուկը՝ 392, իսկ որոշ սպունգներ կարող են ապրել 10000 տարի կամ ավելի: Եվ տարիքը սոսկ թիվ չէ. տարիքն առնելուն հետ կենդանիներն իրենց տարբեր կերպ են պահում՝ կախված իրենց կյանքի փորձից՝ ավելի մեծ գիտելիքներ ձեռք բերելով իրենց միջավայրի մասին և հաճախ այն փոխանցելով իրենց խմբի երիտասարդ անդամներին, ասում են հետազոտողները: Խնդիրն այն է, որ մենք ոչնչացնում ենք այս ծեր արարածներին։
«Երկրի վրա տարեց կենդանիների թիվը նվազում է»,- զգուշացնում են գիտնականները Science ամսագրում հրապարակված հոդվածում, որում վերլուծվել է ավելի քան 9000 գրախոսական հոդված:
Քիչ կենդանիներ են ապրում մինչև ծերություն, իսկ նրանք, ում դա հաջողվում է դառնում են մարդկանց որսի զոհ, քանի որ նրանք ամենախոշորն են կամ ամենամեծ եղջյուրները կամ ժանիքներն ունեն:
Ամենամեծ և ամենափորձառու կենդանիների ոչնչացումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ խմբային մշակույթի և սոցիալական կառույցների համար, զգուշացնում են հետազոտողները՝ պաշտպանելով «երկարակեցության պահպանում» կոչվող նոր մոտեցումը:
Ըստ Ավստրալիայի Չարլզ Դարվինի համալսարանի բնապահպան Քելեր Քոփֆի, ծերացման վերաբերյալ հետազոտությունների մեծ մասը կենտրոնացած է առողջության համար բացասական ասպեկտների վրա:
«Այս պարզեցված գաղափարը, որ տարեց մարդիկ կարևոր չեն բնակչության կամ շրջակա միջավայրի համար, իրականում ճիշտ չէ», - ասում է նա:
Որքան երկար է նա ուսումնասիրել կենդանիների տարբեր խմբեր, այնքան ավելի հաճախ է հանդիպել ուշագրավ օրինակների, որոնք ցույց են տվել ավելի տարեց արարածների արժեքը։
Ըստ հոդվածի, պրիմատների, կետերի, փղերի և ոհմակային որսով զբաղվող կենդանիների մեջ կան տարեց առանձնյակներ, որոնք կրում են կենսական մշակութային գիտելիքներ և պահպանում են սոցիալական կառուցվածքները։ Օրինակ՝ տարեց էգ փղերը «սոցիալական հիշողություն» ունեն այն մասին, թե ով է ընկեր, իսկ ով՝ թշնամի և ավելի ընկալունակ են պոտենցիալ վտանգների, օրինակ՝ ականջալուր են լինում առյուծներին: Հետդաշտանադադարի մեջ գտնվող կետադելֆինները մյուսներից ավելի լավ են սաղմոնի կերակրման համար վայրեր գտնում:
Տարեց թռչունները կարող են ավելի լավ կերակրել և խնամել իրենց ձագերին, իսկ խոր ծովի մարջանները, որոնք կարող են հազար տարեկանի հասնել, կարող են կարևոր ապաստարան դառնալ ծովային կաթնասունների համար:
Չնայած տարեց կաթնասուններն ավելի քիչ սերունդ են տալիս, սակայն դրանք օգնում են իրենց սերունդներին սերունդ տալ և խնամել երիտասարդներին:



























