Հունվարի 1-ից Աթենքում դադարեցրել են քաղաքի կենտրոնում կարճաժամկետ վարձակալության նոր արտոնագրերի տրամադրումը։ Սահմանափակումը ժամանակավոր է և մտցվել է մեկ տարով, հայտնում է Euronews-ը։
Այսպես իշխանությունները փորձում են լուծում գտնել մշտական բնակիչների համար բնակարանների սակավության խնդրին։ Ըստ Ekathimerini թերթի, 2024 թվականին կարճաժամկետ վարձակալությամբ բնակարանների առաջարկը հասել է մեկ միլիոն միավորի՝ առաջին անգամ շրջանցելով հյուրանոցները: Վարձատուների ակտիվության այս աճն առաջացրեց տեղի բնակիչների և հյուրանոցների բացասական արձագանքը, որոնք հայտարարեցին, որ իրենցից «խլում են բիզնեսը»: Տեղի բնակիչներն ասում են, որ զբոսաշրջիկների հոսքը հանգեցնում է գների բարձրացման, և որ քաղաքում երկար ժամանակով բնակարան վարձելն ավելի դժվար է։
Օրենքը մեկ տարով արգելում է նոր վարձատուներ գրանցել Աթենքի մի քանի թաղամասերում, այդ թվում՝ պահանջարկ վայելող Կոլոնակիում, Կուկակիում, Պանգրատիում և Էկզարխիայում: Այն հաստատվել է նոյեմբերին և համձնարարել է բոլոր վարձատուներին արտոնագրեր ստանալ մինչև դեկտեմբերի 31-ը: Միաժամանակ, օրենքը հարկային արտոնություններ է առաջարկում նրանց համար, ովքեր կարճաժամկետ վարձակալությունից անցում են կատարում երկարաժամկետ վարձակալության:





























