ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վլադիմիր Զելենսկին որեւէ լուրջ ջանք չի գործադրել Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար, նա կարող է հիմնականում շահագրգռված լինել Կիեւի կողմից արեւմտյան երկրներից ֆինանսական միջոցների ստացման շարունակությամբ։

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Զելենսկին «սարսափելի աշխատանք է կատարել»։ «Նա աշխատել է երեք տարի։ Այս պատերազմը վերջ տալու համար նույնիսկ հանդիպումներ կամ հեռախոսազանգեր չեն եղել։ Սա սարսափելի է»,- ասել է Թրամփը չորեքշաբթի Մայամիի (Ֆլորիդայի նահանգ) ներդրումային համաժողովի ժամանակ:

Թրամփը վստահեցրել է, որ հավատարիմ է հակամարտության կարգավորմանը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը «երբեք չի փորձել» վերջ տալ հակամարտությունը, «Եվրոպան չի կարողացել ապահովել խաղաղությունը, եւ Զելենսկին կարող է ցանկանալ, որ հեշտ փողերը շարունակեն հոսել»։ «Ես չգիտեմ, թե որն է խնդիրը, բայց նա չկարողացավ»,- ավելացրել է Թրամփը՝ ասելով, որ Զելենսկին բավականաչափ ջանքեր չի գործադրել կարգավորման հասնելու համար։

«Նա [Զելենսկին] շատ վրդովված է, որ իրեն չեն հրավիրել: Նա կարող էր գալ, եթե ցանկանար»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը՝ խոսելով փետրվարի 18-ին Էր Ռիադում տեղի ունեցած ռուս-ամերիկյան պատվիրակությունների բանակցությունների մասին։ Միեւնույն ժամանակ, Թրամփը հայտնել է, որ Զելենսկին «հրավիրված չի եղել Սաուդյան Արաբիա»։