Ըստ վերջին գնահատականին հասանելիություն ունեցող ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի՝ Միացյալ Նահանգները հանգել է այն եզրակացության, որ պակիստանյան ուժերը խոցել են հնդկական ինքնաթիռը Պակիստանի տարածքում հնդկական օդային հարվածների ժամանակ։
Միացյալ Նահանգները դեռևս չի հաստատել, թե ինչ զինատեսակ է օգտագործել պակիստանյան բանակը հնդկական ինքնաթիռը խոցելու համար։ Պակիստանը նախօրեին հայտարարել է, որ ի պատասխան Հնդկաստանի հարվածների՝ խոցել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հինգ ինքնաթիռ, դրանց թվում՝ երեք Rafale ինքնաթիռ։
Հնդկաստանի պաշտոնյաները դեռևս չեն արձագանքել հայտարարությանը։ Ֆրանսիական հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան նախօրեին CNN-ին հայտնել է, որ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի Rafale կործանիչներից մեկը խոցել է Պակիստանը, ինչը մարտական գործողությունների ժամանակ Ֆրանսիայի գերժամանակակից ռազմական ինքնաթիռներից մեկի կորստի առաջին դեպքն է։
Պաշտոնյան CNN-ին ասել է, որ ֆրանսիական իշխանությունները հետաքննում են՝ արդյոք Պակիստանը խոցե՞լ է մեկից ավելի Rafale ինքնաթիռ։




























