ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում շնորհավորական ուղերձ է հղել կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոյի՝ Հռոմի նոր պապ ընտրվելու կապակցությամբ։

«Շնորհավորում եմ կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոյին, որը հենց նոր Հռոմի պապ հռչակվեց։ Ինձ համար մեծ պատիվ է իմանալ, որ նա առաջին ամերիկացի Պապն է։ Ի՜նչ հուզմունք և ի՜նչ մեծ պատիվ է մեր երկրի համար։ Անհամբեր սպասում եմ Հռոմի Լևոն XIV պապի հետ հանդիպմանը։ Դա անչափ կարևոր պահ կլինի»,-նշել է Թրամփը։