Գիտնականները ստեղծել են երեք ծնողների գենետիկական տվյալներ կրող երեխաների լույս աշխարհ գալու մեթոդ` ժառանգաբար փոխանցվող անբուժելի ծանր հիվանդություններից խուսափելու համար: Այդ մասին հունվարի 20-ին հաղորդել է Մեծ Բրիտանիայի գիտության նախարար Դեւիդ Ուիլեթսը: Նրա խոսքով` «կյանքեր փրկելուն ուղղված կարեւոր բացահայտում է կատարվել», - գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Համաձայն Նյուքասլ անգլիական քաղաքի համալսարանի գիտնականների հրապարակման` մեթոդի էությունը մոր ձվաբջջից առողջ ԴՆԹ-ներ-ն առանձնացնելը եւ դրանք դոնորի ձվաբջիջներին միավորելն է (բեղմնավորումից առաջ կամ հետո): Այդ ձվաբջիջը հետո արդեն «առանց թերությունների» փոխպատվաստվում է մորը:
Նոր մեթոդի շնորհիվ լույս աշխարհ եկած երեխան տեսականորեն կրում է մոր, հոր եւ դոնորի գենետիկ տվյալները:
Ըստ գիտնականների` նոր տեխնոլոգիան թույլ կտա ձերբազատել երեխաներին ավելի քան 50 ծանր, անբուժելի հիվանդություններից` կապված կուրության, խլության, երիկամային եւ սրտի հիվանդությունների հետ; Դրանցով տառապում է Միացյալ թագավորության յուրաքանչյուր 50-րդ երեխան:
Նման միջոցով վտանգավոր գեներից ձերբազատված առաջին նորածինը, ինչպես սպասվում է, Մեծ Բրիտանիայում լույս աշխարհ կգա առաջիկա 2 տարվա ընթացքում, հաղորդում է vz.ru-ն




























