Հեղաշրջումից հետո Գվինեա Բիսաուի զինվորականները գեներալ Օրտա Ն'Թամին նշանակել են երկրի ժամանակավոր ղեկավար առաջիկա մեկ տարվա համար, հաղորդել է BBC-ն։

Ավելի վաղ նրանք հայտարարել էին, որ ստանձնել են երկրի վերահսկողությունը։ Գվինեա Բիսաուի նախագահ Ումարու Սիսոկո Էմբալոն չորեքշաբթի Jeune Afrique ամսագրին ասել է, որ ձերբակալվել է եւ դարձել հեղաշրջման փորձի զոհ։

Հինգշաբթի օրը համատեղ հայտարարության մեջ Աֆրիկյան միության եւ ECOWAS դիտորդական առաքելությունների ղեկավարները «խոր մտահոգություն» են հայտնել զինված ուժերի հեղաշրջման մասին հայտարարության վերաբերյալ։