Իրանը հրթիռների շարք է արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Haaretz-ը։
Պարբերականը նշում է, որ կենտրոնական Իսրայելում և Թել Ավիվում օդային տագնապի ազդանշաններ են հնչել։
Իսրայելական բանակը հայտարարել է, որ իր պաշտպանական համակարգերը գործարկվել են սպառնալիքը կանխելու համար։
Իսրայելի թիկունքի հրամանատարությունը հայտնել է, որ հրթիռն ընկել է կենտրոնական Իսրայելի բաց տարածքի վրա։
Ավելի վաղ իսրայելական բանակը հայտնել էր Իրանի մայրաքաղաք Թեհրանում հարվածների նոր ալիքի մասին։




























