ԱՄՆ-ն հաջողությամբ հարվածել է Խարգ կղզում գտնվող իրանական ավելի քան 90 ռազմական օբյեկտների, ասվում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտարարության մեջ։
«Անցյալ գիշեր ԱՄՆ զինված ուժերը լայնամասշտաբ ճշգրիտ հարված են հասցրել Իրանի Խարգ կղզուն։ Հարվածի արդյունքում ոչնչացվել են ռազմածովային ականների պահեստներ, հրթիռների պահպանման բունկերներ և բազմաթիվ այլ ռազմական օբյեկտներ։ Ամերիկյան զորքերը հաջողությամբ խոցել են կղզու ավելի քան 90 իրանական ռազմական օբյեկտ՝ միաժամանակ անվնաս պահելով նավթային ենթակառուցվածքները», - նշված է հրամանատարության հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն իրականացրել է Մերձավոր Արևելքի պատմության մեջ ամենահզոր ռմբակոծություններից մեկը՝ ամբողջությամբ ոչնչացնելով «իրանական կայսրության մարգարիտ» համարվող Խարգ կղզու բոլոր ռազմական թիրախները։
Ավելի ուշ իրանական լրատվամիջոցները հաստատել են ռմբակոծության փաստը։
Մասնավորապես, Press TV-ի տեղեկություններով՝ ամերիկյան ավիահարվածների հետևանքով որոտացել է ավելի քան 15 պայթյուն, և թանձր ծուխ է բարձրացել։
Իր հերթին Fars գործակալությունը հաղորդում է, որ կղզում ԱՄՆ-ի թիրախների թվում են եղել ռազմական օբյեկտը, ռազմածովային բազան և ուղղաթիռների հրամանատարակարգավարական կետը։
Ավելի ուշ իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ կղզում իրավիճակը վերահսկողության տակ է։
Last night, U.S. forces executed a large-scale precision strike on Kharg Island, Iran. The strike destroyed naval mine storage facilities, missile storage bunkers, and multiple other military sites. U.S. forces successfully struck more than 90 Iranian military targets on Kharg… pic.twitter.com/2X1glD4Flt
— U.S. Central Command (@CENTCOM) March 14, 2026





























