Շրի Լանկան հայրենիք է վերադարձրել 84 իրանցի նավաստիների աճյունները, ովքեր զոհվել էին ամերիկյան սուզանավի կողմից իրենց ֆրեգատի խորտակման հետևանքով, հայտնում է Press Trust of India-ն։
Անցյալ շաբաթ՝ չորեքշաբթի օրը, Շրի Լանկան հայտարարել էր, որ 84 իրանցի նավաստիների մարմիններ է հայտնաբերել։ Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ամերիկյան սուզանավի հարձակման հետևանքով կղզու հարավային ափին գտնվող Գալլե քաղաքի մոտ խորտակվել էր իրանական IRIS Dena ֆրեգատը։
Շուրջ 130 հոգի անձնակազմ ունեցող ֆրեգատը, մարտի 4-ին ենթարկվել էր ԱՄՆ ռազմածովային ուժերի սուզանավի հարձակմանը և խորտակվել Շրի Լանկայի ափերի մոտ։ Լանկայի ռազմածովային ուժերը փրկել են 32 հոգու, որոնք բոլորն էլ Իրանի քաղաքացիներ են. նրանք հոսպիտալացվել են։





























