Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ այս շաբաթ Լիբանանում ավիահարվածի հետեւանքով սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) եւս մեկ հրամանատար, հաղորդել է Times of Israel-ը։
Չորեքշաբթի օրվա հարվածի հետեւանքով զոհվել է Հիշամ Աբդ ալ-Քարիմ Յասինը, որը, ՑԱԽԱԼ-ի տվյալներով, ծառայել է որպես «հիմնական հրամանատար» «Հեզբոլլահի» կապի ստորաբաժանումում եւ Պաղեստինի «Քուդս» ուժերում, որը ԻՀՊԿ արտատարածքային ստորաբաժանումն է։
Իսրայելի բանակում հավաստիացրել են, որ ստորաբաժանումը պատասխանատու է «Հեզբոլլահի» ներսում «կապի շարունակականության պահպանման» համար եւ վերահսկում է շարժման կողմից օգտագործվող «կապի համակարգերի մշակումը, պահպանումը եւ շահագործումը»։





























