Իսրայելը հայտնել է, որ 12-ամյա դեռահաս է վիրավորվել Էյլաթ քաղաքին Իրանի հասցրած հարվածի հետեւանքով, հաղորդել է Times of Israel-ը։
Յոսեֆթալի բժշկական կենտրոնի տվյալներով՝ վիրավոր տղայի վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Եվս երկու մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել։
Էյլաթից բացի՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել նաեւ Երուսաղեմին։





























