Կուբայի ափերի մոտ 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Ըստ կենտրոնի տվյալների՝ էպիկենտրոնը գտնվել է շուրջ 272 հազար բնակիչ ունեցող Գուանտանամո քաղաքից 91 կմ դեպի արևելք ընկած տարածքում: Օջախը գտնվել է 15 կմ խորության վրա:

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: