Կոլումբիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի վթարի հետևանքով, որը տեղափոխում էր 125 մարդ, երկուշաբթի վթարի է ենթարկվել հարավային Ամազոնում թռիչքից կարճ ժամանակ անց, առնվազն մեկ մարդ զոհվել է, իսկ 77-ը՝ հոսպիտալացվել, հայտնել են իշխանությունները։

Ինքնաթիռում գտնվող ավելի քան 40 մարդու գտնվելու վայրը դեռևս անհայտ է, հայտնել է նախագահ Գուստավո Պետրոն, հաղորդում է Reuters-ը։

Կոլումբիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Ֆեռնանդո Սիլվան սոցիալական ցանցերում զետեղված տեսանյութում հայտարարել է, որ ինքնաթիռում եղել է 114 ուղևոր և անձնակազմի 11 անդամ, և որ իշխանությունները դեռևս հետաքննում են վթարի պատճառը։

Ավելի վաղ Կոլումբիայի պաշտպանության նախարար Պեդրո Սանչեսը հայտել էր, որ երկրի հարավում կործանված Hercules C-130 ինքնաթիռում 110 զինվոր է եղել։