Սեռական հանցագործությունների համար դատապարտված Ջեֆրի Էպշտեյնի զոհերի մի խումբ հավաքական հայց է ներկայացրել Սպիտակ տան վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփի եւ Google ընկերության դեմ՝ ԱՄՆ արդարադատության նախարարության հրապարակած փաստաթղթերում իրենց անձնական տվյալների բացահայտման վերաբերյալ։ Այս մասին հաղորդել է NBC News հեռուստաալիքը մարտի 26-ին։
«Միացյալ Նահանգները, արդարադատության նախարարության միջոցով գործելով, միտումնավոր քաղաքական ընտրություն է կատարել՝ Էպշտեյնի զոհերի գաղտնիության պաշտպանության փոխարեն առաջնահերթությունը տալով արագ եւ լայնածավալ բացահայտմանը»,- նշվել է հայցվորների հայտարարության մեջ։
Արդարադատության նախարարությունը հրապարակել է մոտ 100 զոհերի նույնականացման մասին տեղեկատվություն։ Չնայած այդ տվյալները հետագայում ջնջվել են, հայցվորները պնդում են, որ դրանք շարունակում է շրջանառվել առցանց, այդ թվում՝ Google-ի նման որոնողական համակարգերի եւ արհեստական բանականության (AI) կողմից ստեղծված բովանդակության միջոցով։





























