Ֆրանսիական ոստիկանությունը կանխել է ռումբի ենթադրյալ պայթյունը Փարիզի Bank of America-ի շենքի մոտ, տեղեկացրել է Associated Press-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։
Մեկ կասկածյալ ձերբակալվել է, մյուսը փախել է: Ազգային հակաահաբեկչական դատախազությունը (PNAT) Associated Press-ին հայտնել է, որ սկսել է հետաքննություն ահաբեկչության հետ կապված ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ։
Ենթադրյալ հանցագործները կասկածվում են հանցագործություններ կատարելու մեջ, այդ թվում՝ կրակի կամ վտանգավոր միջոցներով վնաս պատճառելու փորձի, հրկիզող կամ պայթուցիկ սարքեր պատրաստելու, վտանգավոր վնաս պատճառելու մտադրությամբ նման սարքեր պահելու եւ տեղափոխելու, ինչպես նաեւ ահաբեկչական հանցավոր կազմակերպությանը մասնակցելու մեջ։
Ոստիկանությունը ձերբակալել է մեկ անձի։
RTL ռադիոկայանը, հղում կատարելով ոստիկանության աղբյուրներին, հաղորդել է, որ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը վաղ առավոտյան, երբ ոստիկանները Ֆրանսիայի մայրաքաղաքի 8-րդ թաղամասում գտնվող Bank of America-ի գրասենյակի մոտ նկատել են երկու կասկածյալի, որոնք պայուսակներ էին կրում գնումների համար։
RTL-ի փոխանցմամբ՝ կասկածյալներից մեկը, ձեռքին կրակայրիչ, փորձել է վառել սարքը, այն դեպքում, երբ երկրորդ կասկածյալը փախել է։ Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր Ֆրանսիայի իշխանություններն ուժեղացրել են որոշ իրանցի ընդդիմադիր գործիչների անձնական անվտանգությունը եւ անվտանգությունն այն վայրերում, որոնք կարող են թիրախավորվել, այդ թվում՝ ԱՄՆ շահերի եւ հրեական համայնքի հետ կապված վայրերում։





























