News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Խելացի» զուգարանը, որը նկարագրված է Nature Biomedical Engineering գիտական պարբերականում, կարող է վերահսկել իր տիրոջ առողջական վիճակը, ինչպես նաեւ վտանգավոր հիվանդությունները հայտնաբերել զարգացման վաղ փուլերում, հայտնում է The Guardian-ը:

Նախագծի հեղինակներին հաջողվել է մշակել բիոտեխնոլոգիական համակարգ, որը կարելի է օգտագործել սովորական զուգարանակոնքի հետ կապելով: «Խելացի» զուգարանը աշխատում է ինքնավար ռեժիմով եւ չի նախատեսում մարդու կողմից որեւիցե բարդ միջամտություն:

«Ո՞րն է մեր համակարգի հիմնական առավելությունը: Այն, որ դուք ախտորոշումը ստանալու համար արտասովոր ոչ մի բան անելու կարիք չունեք: Դուք պարզապես զուգարան եք գնում, իսկ մնացյալ ամեն ինչն անում է «խելացի» համակարգը: Մեր մշակումը կարող է հայտնաբերել մի ամբողջ շարք վտանգավոր հիվանդություններ՝ սկսած միզուղիների ինֆեկցիոն ախտահարումներից եւ ավարտած շաքարային դիաբետով ու աղիների պաթոլոգիաներով»,- ասում են հրաշք զուգարանը ստեղծողները՝ նշելով, որ ախտորոշման համար կիրառվում են տարբեր քիմիական հաղորդիչներ, ինչպես նաեւ արհեստական ինտելեկտին միացված խցիկներ:

Զուգարանը կարող է հետեւել ընտանիքի մի քանի անդամների առողջության ցուցանիշներին. օգտվողների նույնականացման համար նախատեսված է մատնահետքերի սքաներ: «Խելացի» համակարգը հավաքում է հիվանդությունների ախտորոշման համար այնպիսի կարեւոր տվյալներ, ինչպես զուգարանակոնքին նստելու ժամանակը՝ բժիշկները կարող են այս տեղեկությունն օգտագործել պացինետներին զգուշացնելու համար թութքի զարգացման վտանգի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
Ամենաշատ