News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գերմանիան ուրբաթ օրը կանջատի իր վերջին վեց ատոմային էլեկտրակայաններից երեքը, ինչը եւս մեկ քայլ կդառնա միջուկային ծրագրի դադարեցման ճանապարհին, հաղորդում է AFP-ն:

Կառավարությունը որոշել է արագացնել միջուկային էներգետիկայից հրաժարվելը 2011 թվականին ճապոնական «Ֆուկուսիմա» ռեակտորում տեղի ունեցած վթարից հետո, երբ երկրաշարժն ու ցունամին ավերել էին ափամերձ կայանը։ Դա աշխարհի ամենասարսափելի միջուկային աղետն էր 25 տարի առաջ տեղի ունեցած Չեռնոբիլից հետո:

Brokdorf, Grohnde եւ GundremmingenC ռեակտորները, որոնք շահագործվում են E.ON եւ RWE էներգետիկ ընկերությունների կողմից, 30 տարի աշխատելուց հետո ուրբաթ օրը կկանգնեցվեն:

Վերջին երեք ատոմակայանները՝ Isar 2-ը, Emsland-ը եւ Neckarwestheim II-ը, կանջատվեն մինչեւ 2022 թվականի վերջը։

Էներգիայից աստիճանաբար հրաժարվելը, ինչը ոմանք համարում են մաքուր եւ էժան տարբերակ, անշրջելի քայլ է Եվրոպայի խոշորագույն տնտեսության համար, որը կանգնած է կլիմայական հավակնոտ նպատակների եւ էլեկտրաէներգիայի աճող գների առջեւ:

«Գերմանիայի էներգետիկ ոլորտի համար ատոմային էներգիայից հրաժարվելը վերջնական է»,- ասել է էներգետիկ արդյունաբերության BDEW ասոցիացիայի ղեկավար Քերսթին Անդրեան:

BDEW-ի նախնական տվյալների համաձայն՝ 6 ատոմակայանները 2021 թվականին ապահովել են Գերմանիայի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 12%-ը։ Էներգիայի վերականգնվող աղբյուրների մասնաբաժինը կազմել է գրեթե 41%, ընդ որում՝ ածուխն արտադրվել է 28%-ից մի փոքր պակաս, իսկ գազը՝ մոտ 15%:

Գերմանիան ձգտում է, որ վերականգնվող աղբյուրները մինչեւ 2030 թվականը բավարարեն էլեկտրաէներգիայի պահանջարկի 80%-ը՝ քամու եւ արեւային էներգետիկայի ենթակառուցվածքներն ընդլայնելու հաշվին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Brent-ը էժանացել է մինչև 86,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային աճուրդի ժամանակ․․․
Ամենաշատ