News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի մի շարք գյուղերում եւ քաղաքներում գետերի վարարման հետեւանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել:  NEWS.am-ը զրուցել է Լոռու մարզի Շնողի վարչական շրջանի ղեկավար Սամվել Մկրտումյանի հետ, որը մանրամասներ է հայտնել մարզում ստեղծված աղետալի իրավիճակից:

«Ախթալայի գործարանի կողմը ընդհանրապես անանցանելի է, գյուղում գլխավոր ճանապարհը փլվել է, ջրում մեքենա կա, մարդ կա, որ չենք գտնում, որոնում ենք այս պահին: Ախթալայի կամուրջ փակ է, ջուրը վրայով գնում է,  բնակչությանը տրակտորով տարհանել ենք դեպի Ճոճկան: Այգիները բոլորը ջր տակ են մնացել: Թեղուտ բնակավայրը անցանելի է, բայց ժայռեր են պոկվել: Քարկոփի մեջով ջուրը այս պահին գնում է, բոլորին տարհանել են, բացի մի քանի քաղաքացուց, որոնք մնացել են` տեսնեն ինչ է հնարավոր փրկել»,-ասել է նա: Մկրտումյանը նշեց, որ մայրաքաղաքից այս պահին փրկարարներ դեռ չեն հասել, իրենք կապի մեջ են Նոյեմբերյանի, Ալավերդու փրկարարների հետ:

«Փրկարարները չեն կարող անցնել Շնող, ճանապահը լրիվ փակ է, արգելափակված ենք: Թուֆենկյանի մոտ էլ ճանապարհը քանդված լրիվ, Մ6 մայրուղին լրիվ պոկված է: Ավելի ահավոր վիճակ է Ալավերդիում, ջուրը հոսում է քաղաքով, Սանահին կայարանը երկու ամսի է բաժանվել, կամուրջը  քանդվել է»,-ասաց նա: Մկրտումյանը պնդում է, որ որեւէ պատվար չի փլուզվել, աղետալի իրավիճակը ստեղծվել է միայն գետերի հեղեղումների պատճառով:

Ավելի վվաղ հայտնել էինք, որ Դեբետ գետի վարարման հետեւանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Ալավերդի  քաղաքում եւ հարակից բնակավայրերում: Տաշիր գետի վարարման հետեւանքով էլ հեղեղվել է Տաշիր քաղաքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աղետի գոտում հաջողվել է կանխել հնարավոր համաճարակների բռնկումը. Սանոսյանին զեկուցել են հակահամաճարակային իրավիճակը
Նախարար Սանոսյանը տվել է մի շարք նոր հանձնարարականներ...
Գրիգորյանների ընտանիքի առաջնեկը աղետի օրն է ծնվել. Դեբեդի ափին ապրել ընտանիքն այլևս չի ցանկանում
Գրիգորյանների ընտանիքը Ախթալայում է ապրում. անմիջապես Դեբեդի հարևանությամբ. ընտանիքի առաջնեկը հենց աղետի օրն է ծնվել՝ մայիսի 26-ին...
Գոնե հնարավոր լիներ վարկերի մարումը որոշ ժամանակով սառեցնել, մինչև ոտքի կանգնեինք. Ալավերդու բնակիչ (ֆոտո)
Չեմ ասում՝ մարեն, գոնե մի որոշ ժամանակով սառեցնեն, կարողանանք մի երկու հագուստ, սպասք առնենք, ոտքի կանգնենք...
ԵՄ-ն 3 փորձագետի է գործուղել, որոնք օգնելու են գնահատել աղետի գոտում հեղեղումներից ենթակառուցվածքներին հասցված վնասները
ԵՄ-ն Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի և Իսպանիայի կառավարության միջոցով 3 փորձագետի է գործուղել, որոնք օգնելու են...
Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը շահագործվել է երեկ երեկոյան
Նրանք զրուցել են աղետից տուժած բնակիչների հետ, տեղեկացրել բնակավայրերին…
Փրկարարները ավարտել են Քարկոփ գյուղը Մ-6 ավտոճանապարհին միացնող հետիոտնային կամրջի աշխատանքները
Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ