Ավստրալիայում ու Օկեանիայում բնակվող Diplacodes bipunctata տեսակի ճպուռի թեւերին գիտնականները հայտնաբերել են հատուկ «նանոսյունակներ., որոնք հակաբակտերիալ էֆեկտ ունեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա մանրադիտակով ուսումնասիրել է ճպուռների թեւերի կառուցվածքը: Պարզվել է, որ մակերեւույթը պատված է բազմաթիվ միկորսկոպիկ «սյունակներով», որտեղ մանրէներ չկան:
Դրանից ելնելով՝ գիտնականները ենթադրում են, որ «նանոսյունակնեը» կործանում են միկրոբների մակերեւույթը, երբ նրանք դիպչում են թեւերի մակերեւույթին: Թեւերը ոչնչացնում են թե բակտերիաները, թե սնկերի սպորները:





























