Ամերիկյան Օհայո նահանգի Ուիլարդ քաղաքում, գիշերը տարհանել են 500 մարդու՝ առողջության համար վտանգավոր քիմիկատի արտահոսքի պատճառով: Այդ մասին հայտնել է քաղաքի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը:
Քիմիական նյութի՝ մոնոմեր իզոմերների խառնուրդի արտահոսքը տեղի է ունեցել չորս վագոնների բախման հետեւանքով, այդ թվում նաեւ ցիստեռնի, որում այն տեղափոխում էին: Քիմիկատն արագ բռնկվում է, իսկ օդի հետ շփման ժամանակ պայթյունավտանգ է, կարող է ազդել աչքերի, մաշկի վրա, դառնալ գլխապտույտի կամ շնչահեղձության պատճառ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Միջադեպի հետեւանքով տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան: Ուիլարդի բնակչության թիվը կազմում է մոտ 6 000 մարդ:




























