Բրիտանիայում հազվադեպ դաժանության դեպք է գրանցվել՝ 25-ամյա մայրը՝ Էմմա Ուիլսոնը ամեն օր ծեծել է իր 11-ամսական որդուն՝ լուսանկարելով նրան հասցված բոլոր հարվածները: Բժիշկները չեն կարողացել փրկել երեխային: Սադիստուհին տեղի ունեցածի մեջ մեղադրել է իր ավագ որդուն, հաղորդում է Daily Mail-ը:
Երբ փոքրիկին հիվանդանոց են տեղափոխել, նրա մոտ եղել են կողերի կոտրվածքներ, ձեռքերի ու ոտքերի կոտրվածքներ՝ չխոսելով արդեն բազմաթիվ կապտուկների մասին: Վնասված է եղել նաեւ երեխայի աչքի ցանցաթաղանթը: Կնոջ վիջակը բարդացնում է նաեւ այն, որ նա լուսանկարել է երեխային հասցված յուրաքանչյուր վնասվածքը, հաղորդում է «Vesti.ru»-ն:





























