Իտալական մաֆիայի կլաններից մեկը հաշվեհարդար է տեսել մրցակցի հետ սարսափելի եղանակով: Միմյանց հետ պատերազմող իտալական մաֆիայի կլաններից մեկի առաջնորդ Ֆրանչեսկո Ռակոստային մահացու ծեծի էին ենթարկել մետաղալարերով ու նետել էին խոզերի առաջ: Սպանության մեղքը խոստովանել է հակամարտող խմբավորման 24-ամյա ղեկավարը, որը հակառակորդի դեմ պատերազմ է մղում 1950-ական թթ. սկսած, հաղորդում է Mirror-ը:

Ծեծի ենթարկված Ֆրանչեսկո Ռակոստային ողջ-ողջ կերակրել էին խոզերին, մինչ դեռ մարդասպանները կանգնած նայում էին, թե ինչպես է նա բղավում:

Ոստիկանների ձեռքի տակ գտնվող հեռախոսազրույցի ձայնագրության համաձայն՝ հակամարտող խմբավորման ղեկավար Սիմոնե Պեպեն, ով իր 24 տարեկան հասակում արդեն հասցրել է քրեական հեղինակություն դառնալ, հանցակիցների մոտ հպարտանում էր, թե ինչպես է ամեն բան հաջողությամբ իրականացրել: «Ինձ համար հաճելի էր լսել, թե ինչպես է նա բղավում: Մամա միա, ինչպես էր նա բղավում: Նրանից ոչինչ չի մնացել, ոչ մի հետք: Խոզերն ամբողջությամբ կերել են նրան»: Պեպեն ու Ռակոստան ղեկավարում էին մաֆիայի հակամարտող խմբավորումները իտալական Կալաբրիա շրջանում, հաղորդում է Vesti.ru-ն:

Այս կլանների միջեւ պատերազմը տեւում է 60 տարի: Ողբերգական միջադեպը տեղի էր ունեցել դեռ 2012թ.-ին, սակայն ոստիկանությունը հետաքննությունը ավարտին հասցրեց միայն այժմ: Դատարանում Սիմոնե Պեպեն խոսոտվանեց հակառակորդի սպանությունն ու նմանատիպ եւս երեք հանցագործություն: