Դոմինիկյան Հանրապետության իրավապահները Կարիբյան ծովում մոտ մեկ տոննա կոկային տեղափոխող մոտորանավակ են ձերբակալել: Նավի անձնակազմը բաղկացած է եղել Վենեսուելայի երեք քաղաքացիներից. Հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ձերբակալվածների մոտից առգրավել են մի քանի բջջայիններ, փաստաթղթեր, վառելանյութով մի քանի տարաներ: Նրանց տեղափոխելու են Մայամի, որտեղ նրանք կանգնելու են դատարանի առաջ:





























