Սալավատ քաղաքի ոստիկանները ձերբակալել են 11-ամյա դեռահասի, ով մրցարշավ է կազմակերպել՝ հոլիվուդյան կերպով փախուստի դիմելով Պետավտոտեսչության աշխատակիցներից: Պարեկները 50 կմ-ից հետո չէին կարողանում հասնել երեխային:
Մեծ արագությամբ ընթացող մեքենան մի կողմից մյուսն էր անցնում. Այն նկատել են տեղական ժամանակով գիշերը ժամը 2-ին: Պարեկները ենթադրել են, որ վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում ու սկսել են հետապնդումը: Նրանց միացել են պարեկային մյուս ծառայությունները, հաղորդում է «ՆՏՎ»-ն:
Նկատելով հետապնդումը՝ երիտասարդ վարորդն ավելացրել է արագությունը՝ հասցնելով 120 կմ/ժ-ի, եւ ուղեւորվել է երկաթգծի մոտ, ընդ որում մոտենում էր դրանով այդ պահին ընթացող գնացքը:
Դուրս գալով երկաթուղային անցումի վրա, որը փակված էր արգելքով՝ 120 կմ/ժ արագությամբ ՎԱԶ-ը կոտրել է արգելքն ու անցել է կտրուկ կայանած գնացքի առջեւով:
Վերջիվերջո երեխայի կառավարումից դուրս է եկել մեքենա, դուրս եկել երթեւեկելի մասից ու բախվել արգելապատնեշին: Ոստիկանները չեն էլ կասկածել, որ ղեկին 11-ամյա տղա է: Ընդ որում երեխայի մայրը համոզված էր, որ նա քնած է կողքի սենյակում:





























