Մեծ Բրիտանիայում 15 ամյա դպրոցական Հելենա Ֆարելը տանից փախել է, քանի որ դպրոցում իրեն ծաղրում էին անբնական վառ շիկակարմիր գույնի մազերի պատճառով:

Մեկ ամիս առաջ նրա դպրոցում կազմակերպել են Շիկակարմիրների ծեծի օր: Կրկնօրինակելով սկանդալային South Park մուլտֆիլմի սերիաներից մեկը՝ դպրոցականները սկսել են ծեծել բոլոր նրանց, ովքեր շիկակակարմիր գույնի մազեր են ունեցել:

Ծնողների խոսքով՝ կատարվածից հետո Հելենան սարսափելի էր իրեն զգում, հաղորդում է Informing.ru-ն:

«Մենք փորձում էինք խրախուսել նրան, պատմում էինք մազերի նման գույնի դրական կողմերի մասին, ցույց էինք տալիս աստղերի օրինակները»,- պատմում է աղջկա հայրը:

Ծնողների ջանքերն անարդյունք էին, աղջիկը տանից փախել է: Մի քանի օր անց նրան գտել են տանից 2 կմ հետավորության վրա՝ անտառում ծառից կախված:

Կատարվածից հետո վշտահար ծնողները մտադիր են դպրոցի դեմ հայց ներկայացնել, ինչպես նաեւ մազերի գույնի համար ծաղրանքը հավասարազոր դարձնել ռասիզմին: