Նվազագույնը չորս մարդ վիրավորվել է Բանգկոկում կառավարության կողմնակիցների ու ընդդիմության միջեւ բախումների ժամանակ, հաղորդում են թաիլանդական լրատվամիջոցները:

Միջադեպը տեղի է ունեցել Ռաջմանգալա ստադիոնի շրջանում, որտեղ այսօր հավաքվել էր գործող կառավարության ավելի քան 70 000 կողմնակից: Ավելի վաղ France Press գործակալությունը հաղորդել էր երկու վրավորների մասին: Երկուսին էլ տեղափոխել էին հիվանդանոց:

Թաիլանդի ոստիկանություն օգնության խնդրանքով դիմել է զինված ուժերին մայրաքաղաքում անվտանգությունը ապահովելու համար: Ինչպես գործակալությանը հաղորդել է ոստիկանության ներկայացուցիչը, նախատեսվում է կցել 3000 զինծառայողի:

Կառավարության հրաժարականը պահանջող ընդդիմությունը կիրակի նախատեսում է զանգվածային ակցիա կազմակերպել, ինչպես նաեւ գրավել Կառավարության տունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մայրաքաղաքի ոստիկանության տվյալներով՝ այսօր ընդդիմադիրները փորձել են կոտրել Կառավարության տունը շրջափակող արգելապատնեշները: Նրանք երկու տեղում կոտրել են դրանք, կտրել փշալարերը, սակայն առաջ անցնել չեն կարողացել: