Ռուսաստանի Թայմիր քաղաքում 12-ամյա տղան բնակելի շենքի 5-րդ հարկից ընկնելուց հետո կենդանի է մնացել: Ռուս իրավապահների տվյալների համաձայն՝ նախօրեին տղան ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Նախնական տվյալներով՝ դեռահասը ալկոհոլ է օգտագործել իր քրոջ 31-ամյա ընկերոջ հետ: Նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել, որի արդյունքում 12-ամյա տղան կոտրել է պատուհանի ապակին եւ ցած նետվել 5-րդ հարկից:
Ներկայումս միջադեպի առթիվ հետաքննություն է սկսվել:





























