16 ամսական աղջկա ականջում աճող խատուտիկը հայտնաբերել էին բժիշկները Չինաստանում, հաղորդում է The Huffington Post:

Աղբյուրի համաձայն՝ աղջիկը չորս ամսվա ընթացքում ականջի ցավեր ուներ: Այն ժամանակ, երբ մայրը դիմել էր բժիշներին, խատուտիկն արդեն հասցրել էր ծաղկել ու ականջում երկու սանտիմետր աճել:

Ինչպես նշում է Gazeta.ru-ն, բժիշկների խոսքով, ծաղիկը գրեթե ամբողջությամբ փակում էր ընկալուղիներն ու կարող էր լուրջ վնաս հասցնել երեխայի առողջությանը: «Ընկալուղիների տաք ու խոնավ միջավայրը նպաստել է ծաղիկի աճին»,- այսպես են չինացի բժիշկները բացատրել ֆենոմենը