Հնդկաստանում Ուտար-Պրադեշ նահանգում գծերից դուրս է եկել գնացք, ինչի հետեւանքով տուժել են մի քանի մարդ, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Ոստիկանության տվյալներով՝ ուղեւորատար գնացքը, որը շարժվում էր Հարդվարից դեպի Ալահաբադ, Լակնաու քաղաքի մերձակայքում դուրս է եկել գծերից տեղական ժամանակով ժամը 3:30-ին(Երեւանի ժամանակով 2:00): Դեպքից հետո երկաթուղու այդ հատվածում երթեւեկությունը ժամանակավոր դադարեցվել է, սակայն տեղական ժամանակով ժամը 10:30-ին(Երեւանի ժամանակով 9:00) գնացքների երթուղին վերականգնվել է: Այս պահին ոստիկանությունը պարզում է կատարվածի պատճառները:





























