Խորվաթ երգիչ Զլատան Գիբոննին իր երգի շոկոլադե սկավառակն է թողարկել, հաղորդում է Orange News-ը: Երբ նա իմացել է, որ շոկոլադե սկավառակ թողարկելու հնարավորություն կա, նա շանսը բաց չի թողել եւ օգտվել է դրանից:

Երգչի երկրպագուները հնարավորություն են ստացել Վիեննայում նրա համերգի ժամանակ ձեռք բերել նրա 20th Century Man շոկոլադե սինգլը: Միջոցառումը կայացել է նոյեմբերի 29-ին: Թե որքան քաղցր սկավառակ է վաճառվել, չի հաղորդվում: Չի նշվում նաեւ շոկոլադե սկավառակների տպաքանակը, հաղորդում է Lenta.ru-ն:

Երգիչը խորհուրդ է տվել լսելուց հետո ուտել սկավառակը: Նա հիշեցրել է, որ շոկոլադը բարձրացնում է մարդու տրամադրություն, ինչպես նաեւ մեծացնում սեքսուալ էներգիան: