Կրթության, գիտության ու մշակույթ հարցերով Միավորված Ազգերի Կազմակերպությունը(ՅՈՒՆԵՍԿՕ) ճապոնական ազգային խոհանոցին շնորհել է Ոչ նյութական մշակութային ժառանգության կարգավիճակ: Համապատասխան որոշումն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնֆերանսի ժամանակ:
Այդ կերպ այն դարձել է հինգերորդ ազգային խոհանոցը, որին նման կարգավիճակ է շնորհվել: Մինչ այդ Ոչ նյութական մշակութային ժառանգություն էին ճանաչվել ֆրանսիական, մեքսիկական, միջերկրածովյան ու թուրքական խոհանոցները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ճապոնական խոհանոցն արագորեն լայն ճանաչում է ձեռք բերում ողջ աշխարհում. խոսքը նաեւ հում ձուկից պատրաստվող արդեն բոլորին հայտնի «սուսի»-ի եւ «սասիմի»-ի մասին է, ինչպես նաեւ ավելի էկզոտիկ ու անսովոր ուտեստների մասին:





























