Լրատվական հաղորդումների դիտումը հեռուստացույցով կամ առավել եւս դրանց ընթերցումը վտանգավոր են, քան անմիջական ներկայությունը դեպքի վայրում: Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնակաները:
Որպես օրինակ հետազոտողները Քալիֆորնիայի համալսարանից վերցրել են Բոսթոնում սեպտեմբերի 9-ին ահաբեկչությունների ժամանակ նորությունների ընթերցողների ու հեռուստադիտողների վրա զանգվածային լրատվամիջոցների ազդեցությունը:
Փորձագետների խոսքով՝ լրատվամիջոցների անընդհատ ազդեցությունը վեց ժամվա ընթացքում ավելի շատ սթրես է հարուցում, քան «անմիջական փոխազդեցությունը ահաբեկչության վայրում»,- հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
«Բանն այն է, որ սուր սթրեսի ախտանշանները միայն ավելանում են հետաքրքրող թեմայի վերաբերյալ ամեն նորության հետ, երբ մարդիկ, ովքեր վերապրել են տվյալ իրադարձությունը, ժամանակի հետ սկսում են հանգստանալ»,- հաղորդում են հետազոտողները:
Այդ կերպ գիտնականներն ապացուցել են, որ նորություններ ընթերցելու կամ դիտելու սիրահարները հաճախ են սթրեսի ենթարկվում, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց առողջության վրա:





























