Շաքարավազի օգտագործումը պետք է կրճատել մինչեւ օրական 5 թեյի գդալի: Այդ մասին է հայտնում Նյուքասլի համալսարանը: Այս չափաբաժինը թույլ կտա բարելավել սրտի աշխատանքը, հեռու կպահի դիաբետից ու կպաշտպանի ատամները, գրում է The Telegraph-ը:
1990թ.-ից ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս. շաքարավազը պետք է կազմի ստացվող կալորիաների միայն 10 տոկոսը: Այսինքն տղամարդկանց դեպում մոտ 70 գրամ, կանանց դեպքում՝ 50 գրամ: 100 գրամ մթերքին 22.5 գրամից ավել շաքարավազը համարվում է չափից ավել, հաղորդում է MedDaily.ru-ն:
Իսկ այժմ փորձագետներն ընդգծում են, որ չափաբաժինը պետք է կրճատել առավելագույնը 5 տոկոսի: Հիմնական խնդիրը քաղցր ըմպելիքներն ու սննդամթերքն են, որոնք զարգացած երկրներում սննդակարգի անբաժան մասն են հանդիսանում: Նախկինում դրանք մատուցվում էին միայն տոների ժամանակ:





























