Ճապոնիայում ձերբակալել են մի մարդու, որին կասկածում են մոտ 32 կողոպուտ կատարելու մեջ: Նա հանցագործության է դիմել, որպեսզի ապահովի հարյուր քսան կատուների բարեկցությունը, հաղորդում է Agence France-Presse-ը: Ն, ընդհանուր առմամբ, գողացել է 185հազար դոլար:

Նա այդ գումարը ծախսել է իր ընտանի կենդանուն ու իր բնակարանի հարակից շրջաններում բնակվող անտուն կատուներին կերակրելու վրա, փոխանցում է «Lenta.ru»-ն:

Սակայն հատկանշական է այն, որ տղամարդը կատուներին կերակրել է ոչ թե պահածոյացված կերով, այլեւ՝ թարմ ձուկով ու հավով: Նա օրական մոտ երկու հարյուր հիսուն դոլար է ծախսել նրանց սնունդ գնելու համար: Նա իրավապահներին խոստովանել է, որ կատուներն իրեն երջանկացնում են: