Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է 87-ամյա թոշակառու կնոջը, որը 22 անգամ բռնվել է առանց տոմսի հանրային տրանսպորտով երթեւեկելիս, հաղորդում է ShortNews.de-ն:

Կինը, որը տեղի մամուլում ստացել է «Գերթրուդ տատիկ» մականունը, գտնվում է կալանքի տակ: Սպասվում է, որ դատական գործընթացը կսկսմի մոտ ժամանակներս: Չի նշվում, թե ինչ պատժի կարող է նա արժանանալ:

Ավելի վաղ «Գերթրուդ տատիկը» պարբերաբար բռնվել է անտոմս երթեւեկելիս: Երբեմն նրան տուգանքները վճարելու հարցում օգնել են մարդիկ, որոնք իմացել են նրա սոցիալական վիճակի մասին:

Նշենք, որ Գերմանիայում հասարակական տրանսպորտով երթեւեկությունն արժե 1-4 եվրո՝ կախված երթեւեկության երկարությունից եւ տրանսպորտի միջոցից: