Պարզվում է, ամեն օր աստղագուշակության ստուգումը կապված է իմպուլսիվ պահվածքի կամ վարքագիծն արդարացնելու հետ, եթե գուշակությունը բացասական է: Մարդը տրամադրվում է վատ իրադարձությունների հանդեպ: Արդյունքում նա դառնում է անկայուն որոշումներ կայացնելու հարցում, հաղորդում է The Telegraph-ը:
Հարավային Քարոլինայի եւ Ջոն Հոփքինսի համալսարանների աշխատակիցները փորձ են անցկացրել: Կամավորների խմբին բացասական կանխագուշակություն են ներկայացրել ու առաջարկել են կամ երեկույթի գնալ, կամ մնալ տանն ու զբաղվել տնային գործերով: Եթե մարդն ընտրում էր երկրորդը, դա գնահատվում էր որպես ավելի խելամիտ որոշում, հաղորդում է MedDaily.ru-ն:
Հատկանշական է, որ բացասական կանխատեսումն ավելի հաճախ ստիպում էր երեկույթի գնալ: Սա անսպասելի արդյունք է: Հնարավոր է, պատճառն այն է, որ մարդիկ հավատում են, թե կարող են փոխել ճակատագիրը: Իսկ եթե մարդը հավատում է, որ ամեն բան կանխորոշված է ու հնարավոր չէ փոխել, նա պարզապես կենտրոնանում է առաջիկա օրվա վրա:




























