Գիտնականներին հաջողվել է պարզել, ինչում է կայանում անանուխի օգտակարությունը: Խոսքն այն մասին է, որ թարմ կանաչին մեծ քանակությամբ եթերային յուղեր է պարունակում: Հենց դրանք էլ անանուխին յուրահատուկ ու թարմ բուրմունք են հաղորդում: Անանուխի եթերային յուղերը պայքարում են մարդու օրգանիզմում ճարպային ավելցուկի դեմ: Այդ կերպ անանուխը սկսել է կիրառվել որպես նիհարելու միջոց:
Անանուխի թեյը հիանալի միջոց է օրգանիզմը մաքրելու համար, քանի որ այն ի վիճակի է դուրս հանել տոքսինները՝ ավելացնելով ավիշի ու ստամոքսահյութի հոսքը: Անանուխի թեյում մեծ թվով A եւ C խմբի վիտամիններ են պարունակվում, ինչպես նաեւ B12 վիտամին: Օգտակար նյութերը պահպանվում են ինչպես թարմ, այնպես էլ չորացված թերթիկներում, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Անանուխն ու անանուխի թեյը բավական տարածված են ավանդական բժշկության մեջ: Դրանք օգտակար են գլխացավերի, մենստրուալ ցավերի եւ սրտխառնոցի ժամանակ: Անանուխը լայնորեն կիրառվում է նաեւ հանգստացնող թերապիայի ժամանակ: Սովորաբար, նման թեյ օգտագործում են առավոտյան՝ քաղցած վիճակում:




























