Կույր քարանձավային ձուկը՝ մեքսիկական տետրան գոյություն ունի` հակառակ բնական ընտրության մեխանիզմներին, պարզել են ամերիկացի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է գիտական Science ամսագրում:

Նման եզրակացության գիտնականները եկել են՝ հետեւելով ձկան այս տեսակի ինչպես տեսողություն ունեցող ներկայացուցիչներին, այնպես էլ չունեցողներին: Մասնավորապես նրանց հաջողվել է պարզել, որ HSP90 գենն ակտիվացնում է մեխանիզմը, որն էլ իր հերթին ազդում է նրանց աչքի մեծության վրա, հաղորդում է Gazeta.ru-ն:

Միեւնույն ժամանակ, համեմատելով բիբ ունեցող եւ չունեցող տեսակներին, գիտնականները նկատել են, որ ուղեծրերը ժամանակի ընթացքում չեն փոքրանում, ինչն էվոլյուցիայի պայմաններում պետք է տեղի ունենար: Այդ կերպ, մեքսիկական տետրայի հետ տեղի ունեցող գործընթացները հակասում են բնական ընտրության վերաբերյալ առկա պատկերացումներին: