Մաո Զցեդունի՝ ավելի քան 16 միլիարդ դոլար արժողությամբ ոսկե արձանը ցուցադրել են չինական Շենչժեն քաղաքում կայացած ցուցահանդեսի ժամանակ:
Մաոի նստած վիճակում արձանն ունի 80 սանտիմետր բարձրություն, կշռում է ավելի քան 50 կիլոգրամ:
Չինական հեղափոխության առաջնորդի արձանը ոսկուց է, ամրացված են թանկարժեք քարեր: Պատվանդանը, որի վրա գտնվում է բազկաթոռը, պատրաստված է նեֆրիտից:
Նշվում է, որ արձանի վրա աշխատել են ավելի քան 20 քանդակագործներ ութ ամսվա ընթացքում: Հովանավորի անունը չի հաղորդվում:
Ցուցահանդեսի ավարտին արձանը կտեղափոխեն Մաո Ցզեդունի թանգարան, որը գտնվում է Խունան նահանգում գտնվող նրա հայրենի Շաուշան բնակավայրում, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին:
Մաո Ցզեդունը Չինաստանի անփոխարինելի առաջնորդն էր ՉԺՀ հիմնումից ի վեր 1949թ.-ից մինչեւ իր մահը՝ 1976թ.-ը: Նա ստեղծել է կոմունիստական գաղափարախոսության հատուկ ճյուղ, որը ստացել է «մաոիզմ» անունը:





























