Պարզվում է, հարբեցողության նկատմամբ առավել հակված են ոչ թե հասարակ աշխատավորները, ինչպես նախկինում ընդունված էր համարել, այլ ավելի հաջողակ ու ապահով մասնագետները: Նման եզրակացության են եկել ռուս եւ բրիտանացի սոցիոլոգները՝ անցկացնելով հետազոտություն, որպեսզի պարզեն՝ որ մասնագետներն են մյուսներից հաճախ ալկոհոլ օգտագործում տանն ու աշխատավայրում:

Վաղուց կարծիք է ձեւավորվել, որ առավել հաճախ ալկոհոլ են օգտագործում զոդողները, սանտեխնիկները, բեռնակիրները, էլեկտրիկները, հավաքարարները: Հաճախ այս մասնագիտությունների դեպքում խմիչքը ծառայում է որպես «վճար» կատարած աշխատանքի դիմաց, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ մյուսներից հաճախ ալկոհոլ են օգտագործում փաստաբանները, իրավաբաններն ու բժիշկները՝ հատկապես վիրաբույժներն ու ատամնաբույժները:

Բժշկական վիճակագրության համաձայն՝ նարկոլոգի օգնությանը հաճախ դիմում են բեռնատար մեքենաների վարորդները, միջին աստիճանի մենեջերներն ու ապահովագրական գործակալները: