Բրիտանական միապետ Էդուարդ 8-րդին ու նրա տիկնոջը՝ ամերիկուհի Ուոլիս Սիմփսոնին պատկանող զարդերը Sotheby’s աճուրդի ժամանակ վաճառվել են 620 հազար ֆունտ ստերլինգով (մոտ 1 մլն դոլար), հաղորդում է Reuters-ը:

Աճուրդի հանված հավաքածուն ընդհանուր առմամբ բաղկացած էր 30 առարկայից, մասնավորապես Cartier շափյուղե ապարանջան, ժամացույց ու ծխախոտի արծաթե տուփ: Աճուրդի կազմակերպիչները ենթադրում էին, որ լոտերի արժեքն ավելի ցածր կլինի: Թե ով է ձեռք բերել թանկարժեք զարդերը, չի նշվում, սակայն հայտնի է, որ իրերը ձեռք են բերել տարբեր երկրների ներկայացուցիչներ, հաղորդում է Lenta.ru-ն:

Էդուարդ 8-րդը գահ է բարձրացել 1936թ.-ին՝ 42 տարեկան հասակում: Նույն տարվա դեկտեմբերին նա հրաժարվել է գահից: Պատճառը միապետի ցանկությունն էր ամուսնանալ ամերիկուհի  Ուոլիս Սիմփսոնի հետ, ով այդ ժամանակ արդեն հասցրել էր երկու անգամ ամուսնանալ: Գահ է բարձրացել է Ջորջ 6-րդը: Էդուարդ 8-րդի եւ Ուոլիս Սիմփսոնի ամուսնությունը պաշտոնապես գրանցվել է 1937թ.-ի հունիսին: Էդուարդը վախճանվել է 1972թ.-ին, իսկ Սիմփսոնը՝ 1986թ.-ին: