Շվեդ գիտնականները պարզել են, թե ինչպես է ազդում չայրվող մակերեսով սպասքի օգտագործումը մարդու առողջության վրա: Պարզվել է, որ նման ծածկույթի կազմում միացություններ կան, որոնք թունավոր են, ջրածնի ատոմների փոխարեն պարունակում են ֆտորի ատոմներ: Այդ միացությունները կիրառվում են ջրահեռացնող հյուսվածքներում, հրդեհների մարման փրփուրի, դահուկների մոմելու նյութերի մեջ:
Ֆտորային միացությունների բարձր մակարդակը մարդու արյան մեջ կապված է այնպիսի հիվանդության հետ, ինչպիսին դիաբետն է: Տարեցների վրա արված հետազոտությունները պարզել են, որ դիաբետով հիվանդների մոտ բարձր է պերֆտորային թթվի կոնցենտրացիան, որը բացասաբար է ազդում ենթաստամոքսային գեղձում ինսուլինի արտադրման վրա:





























