Ռուսաստանի պետական դուման երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը առանց վիզայի երկիր մտնող եւ աշխատանք որոնող օտարերկրացիներին պարտադրում է տեղեկանք ներկայացնել, որ հասարակության համար վտանգավոր հիվանդություններ չունեն:

Այս փոփոխությամբ առաջարկվում է, որ 90 օրով առանց վիզայի եւ աշխատանքի նպատակով ՌԴ այցելող օտարերկացիները պարտավոր են համապատասխան տարածքային մարմին ներկայացնել փաստաթղթեր, որոնք հաստատում են թմրամոլության, ինֆեկցիոն հիվանդությունների բացակայությունը: Հիվանդությունների ցանկը հաստատում է կառավարության կողմից լիազորված մարմինը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Այս օրենքն ուժի մեջ կմտնի 2014-ի հունվարի 1-ից: