Վրաստանում գրիպի վտանգավոր նոր վիրուս է տարածվել, որը թեպետ մահացու չէ, սակայն տարածման տեմպերով գերազանցում է H1N1-ին, գրում է «Ալիա» թերթը։

Վարակաբանների հստակեցմամբ` խոսքն, այսպես կոչված, սեզոնային գրիպի մասին է, որը հայտնի է որպես կալիֆորնիական եւ ոչ մի վնաս չի պարունակում։ Գրիպի այս տեսակը 10 մարդուց վարակում է 7-ին։