Լեռնային Ղարաբաղն այսուհետ նոր ներկայացուցիչ ունի Գերմանիայում:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել Գայանե Ափինյանին, իր դիմումի համաձայն, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մշտական ներկայացուցչի պաշտոնից ազատելու մասին:
Պետության ղեկավարի մեկ այլ հրամանագրի համաձայն ԳԴՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ է նշանակվել Հարություն Գրիգորյանը:


























