Փարիզյան «Appropriate Audiences» դիզայներական ստուդիան որոշել է փոխել 3D տպող սարքերից մեկն ու դրանից ավտոմատ համակարգով դաջող սարք ստեղծել, հաղորդում է «Direct Press»-ը:
Նոր սարքը ստացել է «» անվանումն ու այժմ կարող է մարդու մարմնի վր մինչեւ 150 դակում վայրկյանում արագությամբ նկարներ պատկերել:
Ինչպես նշում է աղբյուրը, ֆրանսիացի «հաքերները» 3D տպող սարքի գլխիկը փոխել են ասեղով, որից թանաք է հոսում, ինչպես նաեւ հատուկ սենսոր են ավելացրել, որը սքանավորում է մաշկի մակերեսը:
«Մեր առաջ կարող է կիրառման լայն սպեկտոր բացվել՝ սկսած բժկությունից մինչեւ նոաձեւություն: Սակայն մեր մոտեցումն առաջարկում է միանգամայն այլ տարբերակ նման սարքերի կիրառման համար՝ դաջվածքներ մարդու մարմնի ցանկացած վայրում: Այս պահին մենք փորձում ենք զարգացնել այս տարբերակը»,- պատմում են մշակողները:
Խումբը, որը ստեղծել է ավտոմատ դաջող սարքը, այս պահին անցել է համակարգի ամբողջական մշակման, որպեսզի կոմերցիայի համար այն հասանելի դառնա:




























