Չորրորդ սերնդի Lexus RX քրոսովերի եվրոպական շնորհանդեսը տեղի կունենա Ֆրանկֆուրթում ՝ սեպտեմբերյան Միջազգային ավտոսալոնի շրջանակում։

Մեքենան արդեն ունի ավանդական Х -ոճը էքստերիերում, իսկ ինտերիերում, ինչպես հավաստիացնում են ընկերությունից «ֆունկցիոնալությունն ու ճոխությունը անթերի հավասարակշռված են», ինչը ստեղծում է «ընդարձակության եւ հարմարավետութւյան զգացողություն»։

Փրեմիում քրոսօվերը ունի բենզինային ու հիբրիդային կատարելագործված շարժիչներ, վարորդին վերաբերող ակտիվ օգնության եւ անվտանգության մի շարք համակարգեր եւ բավականաչափ գործառույթներ «հարմարավետություն ապահովելու» համար։

Lexus-ի տվյալներով՝ բրրենդի ամբողջ պատմության ընթացքում ՝ այսինքն 26 տարում, այս մոդելի վաճառքը կազմել է 2․2 միլիոն միավոր ՝ իրացման ամբողջ ծավալի մոտավորապես մեկ երրորդը։

Ֆրանկֆուրթի ավտոսալոնը կանցնի սեպտեմբերի 17-ից 27-ը։