Ռուս էներգետիկները նախապատրաստել են ունիվերսալ ուղեցույց, որում պատմել են էլեկտրամատակարարման գծերի հենասյուների մոտ սելֆի անելու կանոնների մասին։
Պարբերականի հեղինակները ԷՄԳ անվանում են «յուրօրինակ օբյեկտ արդյունաբերական սելֆիի համար», սակայն նախազգուշացնում են, որ նրանց ֆոնին լուսանկարվելիս հիմնական կանոնները չպահպանելը կարող է մահվան պատճառ դառնալ։ Պարբերականի հեղինակները խորհուրդ են տալիս 50 մետրից ավելին չմոտենալ ԷՄԳ հենասյուներին։
«Եթե ձեր նպատակը լայքեր հավաքելն է, հենվելով հենասյունին, միանգամից հրաժարվեք այդ մտահղացումից։ Ձեր ընկերները կքննարկեն ոչ թե այդ մտահղացումը, այլ դրա մահացու հետեւանքները»,- շեշտում են ուղեցույցի հեղինակները, հայտնում է Lenta.ru-ն ։
Վերջին ժամանակներս Ռուսաստանում բազմաթիվ միջադեպեր են եղել սելֆի անելու փորձերի ժամանակ։





























