Լոս Անջելեսում ուզում են կամուրջ կառուցել, որը կօգնի լուսաններին եւ լեռնային առյուծներին անվտանգ անցնել Ագուրա Հիլզի մոտ գտնվող 101 մայրուղին: Հատուկ կամուրջը կնվազեցնի այն դեպքերի քանակը, երբ վայրի կենդանիները ընկնոեւմ են մեքենաների տակ, փորձելով անցնել փողոցը: Ենթադրվում է, որ կամուրջի լայնությունը կկազմի 50 մետր, իսկ երկարությունը ՝ 60:
Լանդշաֆտային անցուղին մտադիր են կառուցել Liberty Canyon Road –ի մոտ ՝ միացնելով Santa Monica Mountains-ը Simi Hills-ի и Santa Susana Mountains-ի հետ: Կամուրջը կօգնի պաշտպանել նաեւ վարորդներին ՝ կանխելով կենդանիներին բախվելու հետեւանքով առաջացող վթարները: Այս պահին մայրուղին անվտանգ անցնելու միակ տարբերակը Liberty Canyon Road -ի մոտ գտնվող նեղ թունելն է:
Նախագծի իրականացումը նախնական գնահատականներով կարժենա 33-ից 38 միլիոն դոլար: Կամուրջը նաեւ մատչելի կլինի զբոսաշրջիկների, հեծանվորդների եւ ձիով զբոսանքների համար, հայտնում է «Զագրանիցան»՝ վկայակոչելով LA Times -ը:





























